Մինչև այս տարվա վերջ ադրբեջանցի լրտեսները սպանված կլինեն: Նման հայտարարություն արել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դատախազը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ կավարտվի զինվորական և քաղաքացիական լրտեսներին վերաբերվող քննությունը:

2017 թվականի մայիսի Ադրբեջանում հայտնաբերվել էին մի շարք անձինք՝ քաղաքացիական և զինվորական, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ: Ըստ մեղադրանքի նրանք շատ կարևոր ռազմական տեղեկություններ են հայտնել հայկական զինված ուժերի հետախույզներին: Մայիս ամսից մինչ օրս նրանց մեծ մասը անհետ կորել են: Նրանց սեփական տներից գողացել ու տարել են անհայտ հասցեով Ադրբեջանի ԱԱԾ-ի աշխատակիցները: Ըստ տեղեկությունների՝ գողացված անձանց սպանել և անհայտ վայրում բոլորին թաղել են: Ահաբեկման են ենթարկվում բոլորի ընտնաիքի անդամները:

Լրտեսության մեջ մեղադրվող զինվորականների մեծ մասը ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակիցներ են, և հարազատները պնդում են, որ նրանց հենց դրա համար են հետապնդել ու սպանել, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ շատ բաներ են տեսել, ու հիմա նրանց ողջ մնալը ձեռնտու չէ իշխանության համար: Մի շարք զինվորականներ էլ փորձել են այդ տեսածները բարձրաձայնել ու նրանք առաջին անհետ կորածներն են եղել այս ամիսների ընթացքում:

Իհարկե, ցուցակի մեջ եղել են իրական լրտեսներ ևս, որոնք համագործակցել են մեր զինված ուժերի հետ, սակայն առաջինը թռչում են պատերազմին մասնակցած ու լուրջ պետական խնդիրների մասին տեղեկացվածների գլուխները: Ու նման իրավիճակում երկրի գլխավոր դատախազը հավաստիացնում է, որ մինչև տարվա վերջ այս գործը կփակվի: Երևի կոնկրետ հաշվարկներ են արել, թե ամեն ամիս քանի հոգու գլուխ են ուտելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել