Իրաքի կենտրոնական իշխանությունը շարունակում է բավականին խիստ և կտրուկ քայլերը՝ սահմանափակելու համար Քրդստանի միջազգային և տարածաշրջանային ներկայությունը։

Հինգշաբթի օրը կայացած նիստից հետո Իրաքի նախագահի տեղակալ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ Իրաքը, Իրանը և Թուրքիան լուրջ են տրամադրված Քրդստանի հանդեպ պատժամիջոցների հարցում և դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ քուրդ առաջորդները չեն գիտակցել իրենց արարքի սխալ լինելը և քանի դեռ ուշ չէ ետ քայլ կատարելը։

Նուրի ալ-Մալիքի խոսքերին հետևել է Իրաքի կենտրոնական բանկի հայտարարությունը, որ դադարեցնում է Էրբիլի հետ բոլոր տեսակի գործարքները։

#Քրդստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել