Wnews.am-ը գրում է.
Սեպտեմբերի 24-ին «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը։
Շնորհիվ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կազմոմիտեի ջանքերի, 17-ամյա գեղեցկուհին պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն է ներկայացնելու «Միսս աշխարհ» հեղինակավոր գեղեցկության մրցույթում։
Մենք արդեն ներկայացրել ենք մրցույթում Լիլիի մրցակիցներին։
Իսկ այժմ կներկայացնենք «Միսս աշխարհ» մրցույթի պատմությունը։
«Միսս աշխարհ»-ը աշխարհում գեղեցկության մրցույթների խոշոր քառյակում է, որում ներառված են նաեւ «Միսս տիեզերք», «Միսս Ինթերնեշնլ», «Միսս Երկիր» մրցույթները։
«Միսս աշխարհ» հեղինակավոր մրցույթը ծագել է1951թ. Մեծ Բրիտանիայում Էրիկ Մորլիի շնորհիվ։
Սկզբում մրցույթին մասնակցում էին միայն հրավիրված մոդելներ, որից հետո ձեւավորրվեց մասնակիցների ընտրության «Միսս աշխարհ»-ի արտոնությունը։ Մինչեւ կյանքի վերջ մրցույթի անփոխարինելի ղեկավարը եւ ժյուրիի նախագահը Էրիկ Մորլին էր, իսկ սկսած 2000 թվականից նրա կինն է՝ Ջուլիա Մորլին, ով կազմկոմիտեի համանախագահն է։
Առաջին երկու տարիներին մրցույթին մասնակցում էին մեծ մասամբ անգլուհիներ։ Օրինակ՝ 1951 թ. մրցույթին մասնակցում էր 26 գեղեցուհի, որոնցից 21-ը Մեծ Բրիտանիայից էին։