Ավստրիայի Լինց քաղաքում անցկացվող էլեկտրոնիկայի ցուցադրության այցելուները կոտրել են «խելացի» սեքս-տիկնիկը։ Այն հանդիսանում է առաջին սեքս-տիկնիկը, որն ունի արհեստական ինտելեկտ։

Օրվա ավարտին սեքս տիկնիկի վերջույթները կոտրված են եղել՝ ռոբոտի հետ ծանոթանալ ցանկացողների չափազանց մեծ հոսքի պատճառով։

Տիկնիկին անվանում են Սամանտա, դրա արժեքը կազմում է 3700 եվրո։ Այն դարձել է ցուցադրության գլխավոր ցուցանմուշը։

Ինչպես վստահեցնում է դրա ստեղծողը՝ Բարսելոնայից Սերգի Սանտոսը, ռոբոտն ունակ է արձագանքելու հպումներին և գրկախառնություններին և հիշել իր զուգընկերներին։

Տիկնիկն առաջին հերթին նախատեսված է ավստրիական հասարակաց տների համար, որտեղ վերջին շրջանում ռոբոտները դառնում են հաճախորդների շրջանում ավելի պահանջված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել