Հիացած եմ, ցնցված, խոսք չունեմ... Ես իմ ողջ գիտակից կյանքում նման ծրագրային, կրկնում եմ՝ ծրագրային խորիմաստ, վերլուծական զեկուցում չէի լսել...
Ճիշտ էր պ.Խուրշուդյանը, երբ ասում էր, որ այ կգա Րաֆֆին Մոսկվայից՝ պուտինահարված եւ հանրահավաքում լուրջ, հիմնավոր ծրագրային զեկույց կունենա... «Հիմնավոր» էր, «ծրագրային», խոսք չունեմ...
Է՜՜՜, ականջդ կանչի, առաջին նախագահ...
Սակայն, ամենատպավորիչը «Ազատություն» ռադիոկայանի տնօրենի եւ լրագրողի «խորիմաստ» ամփոփիչ մեկնաբանություններն էր, ելույթ ունեցողների «խորիմաստ» մտքերի ծաղկաքաղը ներկայացնելը...

Այս ամենը, անշուշտ, տեղ կգտնի համաշխարհային քաղաքագիտական մեծարժեք ձեռնարկներում... Սովորե՛ք, վայելե՛ք քաղաքական մտքի գոհարները՝ չէ, մարգարիտները....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել