-Արփինե, «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի ֆավորիտներից էիր ոչ միայն մասնակիցների, այլեւ ժյուրիի շրջանում։ Ըստ քեզ, ինչու՞ դու չհաղթեցիր։
-Երբ ինձ համար վարկանիշ ունեցող մարդկանց կողմից ստանում եմ ամենադրական արձագանքները, ժյուրիի շատ անդամներից լսում, որ հենց ինձ են տեսել «Միսս Արմենիա»-ի դերում դժվար է ասել , թե չեմ հաղթել: Չեմ շահել տիտղոսը, բայց նեկայացել եմ լավագույնս ու արժանացել մեկ այլ տիտղոսի ու մի շարք ծանոթ ու անծանոթ մարդկանց համակրանքին ու ջերմ խոսքերին:
-Ինքդ Լիլիին տեսնու՞մ էիր հաղթողի դերում։
-Մասնակից աղջիկներից յուրաքանչյուրս հենց մեզ էինք տեսնում «Միսս Արմենիա»-ի դերում, ես բացառություն չեմ:
-Ովքե՞ր պետք է լինեին հնգյակում կամ տասնյակում, որ չհայտնվեցին։
-Շատ աղջիկներ տխրել էին, երբ գոնե 10-յակում չհայտնվեցին: Սրբուհի Ավանեսյանը , ով ողջ պրոեկտի ընթացքում եղել է բոլորիս ուշադրության կենտրոնում իր ակտիվ, պոզիտիվ մարդ տեսակով, Արփինե Բալյանը` ուժեղ, սիրուն մարդ, պարուհու կեցվածքով շատ լավ էր քայլում բեմում նույնպես արժանի էր հայտնվել 10-յակում: Մարինան, ով իր ուժերն արդեն փորձել էր «Միսս ԱՊՀ» մրցույթում և փորձ ուներ , Կարինան ՌԴ-ից , ով բեմում ինձ համար փայլեց իր մեղմ ժպիտով ու հայուհուն հարիր նրբությամբ, կցանկանայի տեսնել անգամ լավագույն 5-յակում: Թվարկածս և մյուս աղջիկների հետ ջերմ հարաբերություններ են: Չեմ նշի, թե ում չէի տեսնում 10-յակում կամ 5-յակում, քանի որ նրանց ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։