Araratnews.am-ը գրում է.
Այսօր Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ջրամբարները սնող ջրային հոսքերի մաքրման վերաբերյալ: Ըստ Կարապետյանի՝ առավել խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերն ավելացել են, որի պատճառով առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խախտումների դեպքեր:
Մակերևութային հոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման համար ջրամատակարարման անխափան ապահովման նպատակով վարչապետը հանձնարարեց բնապահպանության նախարարին եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնուցող հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր: Նա բնապահպանության նախարարությանը հանձնարարեց առավել ուշադիր լինել գործընթացի նկատմամբ: