Հենց հիմա դուրս եկեք փողոց և ցանկացածին հարցրեք՝ արդյո՞ք գոհ էին նախորդ 5 տարիների վարչապետից: Պատասխանը 90 տոկոս դեպքերում բացասական կլինի: Պատճառը պարզ է. մարդիկ հենց Տիգրանին են մեղավոր տեսնում ամեն օր սոցիալական պայմանների պատճառով իրենց նվաստացումների ու այլևս օրվա հացի թեմայից զատ այլ բանի մասին մտածել չկարողանալու համար: Իսկապես, էլ ո՞վ, եթե ոչ վարչապետն է մեղավոր քաղաքացու անբարեկեցության համար: Բայց սա … կարծես մեդալի գեթ մի երեսն է:
Հայաստանը թեպետ ժողովրդավար երկիր է համարվում, բայց դե ֆակտո ժողովրդավար աշխարհի կանոններին չի ենթարկվում, այստեղ սխեմաներն ուրիշ են: Մեզ մոտ ավելի շատ ժողովրդավարության քողի տակ թաքնված տոտալիտար ռեժիմ է, որտեղ արդարադատության ոլորտում վերջին խոսքը ոչ թե դատախազինը կամ համապատասխան նախարարինն է, այլ նախագահին: Որտեղ տնտեսական քաղաքականության ոլորտում կարևորագույն որոշումները ոչ թե վարչապետն է կայացնում, այլ նախագահը: Որտեղ ԱԺ-ում պատգամավորները քվեարկում են ոչ թե իրենց խղճի, այլ՝ նախագահի ցանկության մտոք և այլն: Սա ոչ մեկի համար գաղտնիք չէ, ու փաստացի ստեղծվել է մի ուղղաձիգ համակարգ, որն անմիջական կախված է մի մարդուց՝ նախագահից: Նրանն է վերջին խոսքը: Ճիշտ որոշման դեպքում մամուլով մարդկանց տողատակերով ներկայացվում է, որ Սերժն այդպես կամեցավ, իսկ սխալի դեպքում ամենը ջարդվում է տարատեսակ կառույցների ղեկավարների վրա, լինի դա վարչապետ, թե գլխավոր դատախազ: Ու ոլորտների դե յուրե պատասխանատուները սխալի դեպքում, որպես կանոն, ականջները կախ տուժվում են, որովհետև համաձայնվել էին տիկնիկի դեր խաղալ:
Կառավարությունը օրերս հրաժարական տվեց: Շուտով նորը պետք է կազմվի: Ասում են՝ վարչապետ Սերժը չի փոխելու: Ասել է թե՝ Տիգրանը ձեռք է տալիս իրեն: Դրա մասին մամուլով էլ ասաց: Ասաց, որ 7 տոկոս աճ մարդը ապահովել է, էլ ինչի՞ փոխեմ: Ասում են՝ Տիգրանն էլ դեմ չի: Դեմ չի, որ մարդիկ իրենից զզվեն ևս 5 տարի: Դեմ չի, որ իշխանական համակարգի բոլոր արատներն իր վրա կարվեն: Դեմ չի, որ օլիգարխները ուտեն ու չկշտանան ու պատասխան տա ու ստորանա ինքը: Դեմ չի, որ մամուլով իրեն պոլի շոր սարքեն: Նա կարծես ոչնչի դեմ չի: Տիգրանը համաձայն է ևս 5 տարի մարդկանց աչքի գրողը դառնալ, բայց կոչվել վարչապետ: Շաբաթներ առաջ Վազգեն Մանուկյանը «Արմենիայով» ասաց, որ Տիգրանին աշխատել չեն թողնում: Իսկ ինչի՞ է Տիգրանը երկրորդ սռոկ նստում, եթե էլի չեն թողնելու աշխատել: Կարծում եմ՝ այս անողնաշար կեցը նրան ձեռք է տալիս: Նույնիսկ սկսել է դուր գալ:
Ասում են՝ Տիգրանը խորհրդակցություններ ու կոնսուլտացիաներ է անում այս օրերին ՀՀԿ-ականների հետ: Ասում են՝ նրանց պատրաստում է իր երկրորդ ծնունդին: Համա թե երես ունի: Ամեն մեկի բան չի, է՜:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/242036962601346
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել