Հայաստանցի գորսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց աշխարհի գավաթը: Թբիլիսիում ավարտված աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դիմակաությունում մեր շախմատիստը ընդհանուր 4:2 հաշվով առավելության հասավ չինացի Դին Լիրենի նկատմամբ:

Դասական շախմատի բոլոր 4 պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի, իսկ արագ շախմատի 2 պարտիաներում էլ Արոնյանը, ցուցադրելով փայլուն խաղ, հաղթանակ տոնեց:

Հիշեցնենք, որ Արոնյանն աշխարհի գավաթը նվաճել էր նաև 2005 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել