Ապրիլի 6-ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, իսկ ապրիլի 9-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում երգչուհի Սոնան հանդես եկավ համերգով: Հանդիսատեսը երգչուհուն ընդունեց մեծ ոգևորությամբ և չդադարող ծափահարություններով: Սոնայի երկար սպասված հանդիպումը հանդիսատեսի հետ ընթացավ ջերմ մթնոլորտում: Ծաղկաձորում Սոնան առաջինը շնորհավորեց հայուհիներին մայրության և գեղեցկության տոնի տոնի առթիվ: Տոնական համերգների ընթացքում երգչուհի Սոնան իր հանդիսատեսի համար պատրաստել էր անակնկալ: Միջոցառման կազմակերպիչները տոնական երեկոյի ընթացքում հյուրերի համար պատրաստել էին շքեղ շոու-ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցավ երգիչ Ջորջը (Գևորգ Չոպուրյան), իսկ կեսգիշերից հետո միջոցառումը շարունակվեց հյուրանոցի Դիսկո Ակումբում ճանաչված DJ HAYK SOLAR-ի հետ:
Նյութի աղբյուրը