Արժեքային դեգրադացիա: Ուրեմն՝ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ մեր կալանավորներն իրենց օգնությունն են առաջարկում որոնողական ու փրկարարական աշխատանք կատարելու համար: Նրանց բաց են թողնում և ժամկետ սահմանում, որ տվյալ ժամին վերադառնան: Կալանավորները գնում են, օգնում ու ճիշտ ժամին վերադառնում: Ո՛չ մի փախուստ, ո՛չ մի գողություն չի լինում: 2017 թիվ՝ մեր օրեր. բեռնատարը կողաշրջվել է, զոհ ունենք, ապրանքը թափվել է, կնանիք գալիս են՝ էդ թափված, կեղտոտ վիճակում գտնվող ուրիշի ապրանքը գողանալու: Հա, քիչ էր մնում՝ մոռանայի, էն Անդրեասյան Սարիկն էլ գյումրու երկրաշարժին հատուկ գողության տեսարաններ էր մտցրել: