Քիչ առաջ Կարեն Ավագյանը մի գրառում է կատարել և լուրջ տոնով գրել է, որ Անդրիաս Ղուկասյանին պետավտոտեսուչները ծաղիկ են նվիրել Մարտի 8-ի ակցիայի ժամանակ:
Անդրիաս Ղուկասյանին ես երբեք լավ չեմ վերաբերվել, սական արձանագրում եմ, որ Կարեն Ավագյանը կեղծիք է տարածում, և այդ օրը պետավտոտեսուչները ծաղիկ են նվիրել Անդրիասի կնոջը:
Փաստ է, որ ՀՀ ԱԺ պատգամավորը կեղծ ինֆո է տարածում ՖԲ-ում, որը հարիր չեմ համարում:
Հետո իհարկե, նա արձագանքել է, որ հումորային է իր գրառումը: Հիմա հարց՝ ի՞նչ կաներ Կարեն Ավագյանը, եթե ես հումորային մի կեղծ բան էլ իր մասին տարածեի: Առնվազն դուրը չէր գա: Հորդոր ՀՀ ԱԺ պատգամավորին՝ ՉԻ կարելի սուտ բան գրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել