«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ Մինսկի խմբի համանախագահները լուծումներ չեն գտնում Ադրբեջանի տիրապետությունը ճեղքելու համար: «Ես տեսնում եմ փախուստ համանախագահների կողմից, ինչը վատ է հայկական երկու կողմի համար: Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական լինեն այս հարցի պատասխանն անմիջապես հենց Մինսկի խմբից ստանալու համար: Այլապես ստացվում է, որ Հայաստանը մենակ է մնում իր պահանջում՝ բանակցությունների վերսկսման և տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու հարցում: Մինսկի խումբն այսպիսի մոտեցում չպիտի թույլ տար, հատկապես Ալիևի ելույթից հետո, երբ հոխորտաց, որ եթե պետք լինի, երկրորդ անգամ կպատժեն Հայաստանին «ապրիլյան» պատերազմով»,- երեկ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա նաև հավելեց, որ «Նյու Յորքում նկատվեց ևս մի վտանգավոր երևույթ՝ հռետորաբանության անվերահսկելիություն, իսկ պրակտիկայում հայտնի չէ մի դեպք, երբ կողմերը զուգահեռաբար միմյանց հայհոյեն ու փորձեն բանակցել այն ժամանակ, երբ երկու կողմի հասարակություններում ծափահարեն սեփական նախագահներին խրոխտ ելույթների համար»,-գրում է թերթը:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել