Տեղի֊անտեղի իշխանափոխությունից խոսողները, «ժողովրդին ոտքի հանողները» չհոգնեցի՞ն։ Լավ, բա մայիսյան ընտրությունները հեչ դաս չեղա՞ն։ Իսկ որ ոչ մի քաղաքական ուժ միտինգի փորձ անգամ չարեց նախընտրական շրջանում, որովհետև գիտեր, որ 500 հոգուց ավել մարդ չի գալու, սա էլ մոռացվե՞ց։ Կամ հետընտրական մի ֆլեշմոբ էլ չեղավ, սա էլ արդեն ցուցիչ չէ՞։ Բա որ զանգվածներ ոտքի հանող եք, գոնե 7 տոկոս ձայն հավաքեիք կես տարի առաջ։

Որ մի քիչ գիրք կարդային, երևի կիմանային, որ Բոնապարտին իշխանության բերեց ոչ թե Բրյումենի 18֊ը, այլ ֆրանսիայի ժողովրդի ոգին, այլ կերպ ասած` տվյալ պահի հանրային հավաքական ցանկությունն ու էսօրվա լեքսիկոնով ասած` տրենդից բխած էներգիան։ Նույնը բոլշևիկների պարագայում, նույնը` ՀՀՇ֊ի...

Բայց դե, ում ինչ ասես. որ համոզված լինեի, թե կհասկանան, խորհուրդ կտայի նախ իրենք իրենց SWOT անալիզ անեին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել