«Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ընթացքում ՀՀ նախագահն ընդգծեց, որ «չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ», իսկ ամենակարևոր սկզբունքներից մեկը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այդ սկզբունքը վերջին տարիներին մշտապես եղել է Հայաստանի և Արցախի դիրքորոշման հիմնասյունը: Սակայն, առավել ուշագրավ է այն, որ ՀՀ նախագահը ՄԱԿ ԳԱ իր ելույթում նշեց, որ «կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի»: Այս կերպ ՀՀ նախագահը հստակ ամրագրեց, որ Արցախի ինքնորոշումը, այսինքն՝ անկախությունը, արդեն կայացած փաստ է, և դրանից նահանջ հնարավոր չէ:

 

Որպես համահայկական միասնական դիրքորոշում՝ միջազգային հանրության համար ևս մեկ անգամ ամրագրվեց, որ Արցախի մեկուսացումն անթույլատրելի է, և Ադրբեջանի ջանքերն այս ուղղությամբ անօգուտ են: Արցախի չճանաչվածությունը չի կարող խոչընդոտել նրա զարգացմանը, ժողովրդավարացմանը և այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Ու այդ հարցում Արցախը ստանում և ստանալու է ողջ հայության աջակցությունը: Իսկ ավտորիտար ու ռազմատենչ Ադրբեջանը չի կարող հավակնություններ ունենալ իրենից անհամեմատ ավելի ժողովրդավար Արցախի հանդեպ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել