Սեպտեմբերի 18-20-ը մայր հայրենիքը մեկտեղել էր աշխարհասփյուռ հայության հազարավոր ներկայացուցիչների: Երևանում 6-րդ անգամ կայացավ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը: Տեղի ունեցան թեմատիկ նիստեր, հնչեցին կարևոր մտքեր, եղան ուշարժան շեշտադրումներ: Համաժողովի արդյունքներով մասնակիցներն ընդունեցին նաև ամփոփ հայտարարություն: Իհարկե, վաղ է խոսել ներկայացուցչական այդ հավաքի առարկայական և տեսանելի արդյունքների մասին, որովհետև համայն հայության օրակարգի Ա-ից մինչև Ֆ-ն,ասել է թե՝ նպատակների և գործողությունների ԱՅԲՈՒԲԵՆԸ սահմանելը դեռ բաղձալի իրականություն չէ: Այդ ամենը պետք է կյանքի կոչել, ինչպես համաժողովի խորագիրն է ակնարկում, փոխադարձ վստահությամբ, միասնականությամբ ու պատասխանատվությամբ՝ դրսևորելով ազգային ու մասնագիտական պատվախնդրություն, գործադրելով հանրային, պետական ու անհատական նվիրվածություն և կատարելով ծանրակշիռ ու երկարաժամկետ ներդրում:

...Աներկբա է, սակայն, որ կյանքը շարունակվում է՝ իր փորձություններով, մարտահրավերներով, և նման համաժողովները կարևոր կանգառ են՝ միասնաբար խորհելու և, ինչու չէ, ինքնաքննադատաբար մոտենալու մեր ձախողումներին, ինչպես նաև համահավաք բերկրանք ապրել մեր համատեղ նվաճումների իրողությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել