168.am-ը գրում է.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայում ռուս ռազմական խորհրդականների խմբի ավագի՝ գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովի զոհվելու մասին։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ գեներալը զոհվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների ականակոծման հետեւանքով:

«ԴԱԻՇ-ի զինյալների անակնկալ ականակոծման հետեւանքով գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը մահացու վերք է ստացել ականի պայթյունից»,- հայտնել է պաշտպանության նախարարությունը:

Ասապովը գտնվում էր սիրիական զորքերի հրամանատարական կետում, որտեղ օգնություն Էր ցուցաբերում Դեյր Զոր քաղաքի ազատագրման գործողությանը: Հաղորդվում է, որ հրամանատարությունը զոհվածին «հետմահու ներկայացրել է պետական բարձր պարգեւի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել