«ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Վայադաոն, Փրանկ Փալլոնը և Թուլսի Գեբըրդը ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»՝ Արցախ այցելելու համար: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիբմեթ Հաջիևին: Հաջիևը նշել է, որ այդ անօրինական այցով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները խախտել են միջազգային իրավունքի նորմերը: «Դրանով իսկ արդարացնում են «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացումը, հարված հասցնում ԱՄՆ Կոնգրեսի հեղինակությանն ադրբեջանական և միջազգային հանրության աչքում: Հայաստանի և հայկական լոբբի հետ համատեղ իրականացված այդ գործողությունը նպաստում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի զրոյացմանը»,- կարծում է Հաջիևը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: