«Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 1 տարին։ «Առավոտ»-ն իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչպես են գնահատում նրա գործունեությունը։
Հարցման մասնակիցներն ունեին պատասխանի 5 տարբերակ՝ «Շատ վատ։ Ամեն ինչ ավելի վատ է, քան մինչ նրա գալը», «Վատ։ Ոչինչ չի փոխվել, այնինչ մեծ հույսեր էին տալիս», «Նորմալ։ Ոչ լավ էր, ոչ վատ, էս պայմաններում այդքան էլ հազիվ», «Լավ։ Մթնոլորտը փոխվեց, որոշ անձեռնմխելի թվացողներ հեռացան, բայց կարելի էր ավելի շատ բան անել», «Շատ լավ։ Ես կոնկրետ զգում եմ փոփոխությունները, ով չի զգում՝ իր մեղքն է»։
Եվ այսպես հարցվածների 3 տոկոսը շատ լավ է գնահատում Կարեն Կարապետյանի գործունեությունը, 17 տոկոսը՝ նորմալ. ոչ լավ էր ոչ էլ վատ։ Հարցման մասնակիցների 21 տոկոսը լավ է գնահատում վարչապետի աշխատանքը, ևս 21 տոկոսը շատ վատ է գնահատում։ Իսկ հարցվածների մեծամասնությունը վատ է գնահատում Կարեն Կարապետյանի գործունեությունը, ոչինչ չի փոխվել, այնինչ մեծ հույսեր էին տալիս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել