«Հնարավոր է՝ առաջիկայում պետական պաշտոնյաները ստիպված լինեն ունեցվածքների հայտարարագրերում նշել նաև իրենց և իրենց ընտանիքի անդամների՝ զինծառայություն անցած կամ չանցած լինելու մասին։
Սա, իհարկե, իմաստուն որոշում է։ Որևէ պաշտոնյա կարող է ունեցվածքը զոքանչի կամ բաջանաղի անունով գրանցել, բայց բաջանաղի զինծառայությունն իրեն վերագրել չի կարող։ Այլ հարց է, թե տվյալների վերահսկման ինչ մեխանիզմներ կան։ Հիմա, օրինակ, ցանկացած պաշտոնյա կարող է հայտարարագրում նշել, որ, ասենք, 3 միլիոն դոլար է նվեր ստացել (ու շատերն այդպես էլ անում են)։ Նույն հաջողությամբ՝ հիմա էլ կգրեն, որ ամենայն մանրամասնությամբ ծառայել են ՀՀ Զինված ուժերում և դրսևորել սաստիկ խիզախություն։ Ո՞վ պիտի ստուգի։ Շարքային քաղաքացիների համար, դա, իհարկե, կլինի «ռազմական գաղտնիք», փոխարենը՝ պաշտպանության նախարարը լրացուցիչ լծակներ կունենա։
Ամեն դեպքում՝ լավ նախաձեռնություն է։ Միայն թե՝ լավ կլինի, որ անպայման նշվի նաև, թե կոնկրետ ո՞ր զորամասում է ծառայել տվյալ պաշտոնյայի կորովի ժառանգը։ Թե չէ՝ ծառայություն էլ կա, ծառայություն էլ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել