Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո Էլեկտրոնային լրատվամիջոցներում եւ ԶԼՄ-ներում բազմաթիվ քննարկումներ եղան` կապված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին:  

Գլխավոր խնդիրն այն էր, թե ով է առաջինը հարվածել` Ա. Մարտիրոսյա՞նը, թե՞ հասարակական կարգը պահպանող ոստիկանները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այդ օրը ոստիկանության Արաբկիրի բաժին էր տարվել բերանի մասում արյունոտված վիճակում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Aysor.am-ի մեր գործընկերները տեսանյութ են տեղադրել իրենց կայքում, որը նրանց է տրամադրել մի քաղաքացի, որտեղ երևում է, թե իրականում ով է առաջինը հարվածել: 

Մեր գործընկերները փորձել են հայհոյանքների ձայնը հնարավորինս խլացնել, եւ նրանք, ինչպես նաեւ մենք, ներողություն ենք խնդրում ընթերցողներից` տեսանյութում հնչող անպարկեշտ բառերի համար: Պարզապես ստիպված ներկայացնում ենք մեր գործընկերների ձեռք բերած տեսանյութը, որպեսզի հանրությունը տեղեկանա իրականության մասին: Իսկ մինչ այդ Արմեն Մարտիրոսյանը, բարի հրեշտակի «թեւեր հագած», մեղադրում է անձանց ու հայտարարում, որ ինքն անմեղ է: 

Լուսանկարը` news.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել