«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ՝ կեսօրին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադարձել է Հայաստան:

Մեզ հետ զրույցում լուրը հաստատեց նաեւ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Հիշեցնենք, որ նա ապրիլի 7-ի երեկոյան մեկնել էր Մոսկվա՝ այդ կերպ խուսափելով մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Նա մինչ օրս այդպես էլ չի շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու առթիվ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել