Թայմզ հրապարակի Մարիոթի սրահում ելույթի կեսից դահլիճում գտնվող մի քանի մարդիկ սկսել են վանկարկել` «Դու ահաբեկիչ ես, դուրս մեր երկրից»։ Ըստ Նյու-Յորք թայմզի աղբյուրների՝ տեղի ոստիկանության ու հյուրանոցի աշխատակիցներից մի քանի մարդ դուրս են հրավիրվել, ու լուրջ բախումներ չեն եղել Էրդողանի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև:
Սակայն տեսանյութում երևում է՝ ինչպես են կոստյումներով մարդիկ տապալել գետնին ու ոտքերով ծեծի ենթարկում ցուցարարների: Երևում է՝ ինչպես են նրանք հարվածում արդեն սրահից դուրս բերվող ցույցի մասնակիցներին:
Դեպքից բառացի երկու րոպե հետո օսմանյան սուլթանն առանց անհանգստության նշանների շարունակել է իր ելույթը, իսկ հետո հանդիպել է ԱՄՆ նախագահ Թրամփի ու այլ պաշտոնյաների հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10155872218299273
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել