Փաստորեն, ՀՀ ազգային հերոս է նաեւ Նիկոլայ Ռիժկովը։ Կենսագրականում նշվում է, որ էդ մարդը 1971-85 թվականը Կոմկուսի բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Իսկ 85-91 թվականներին եղել է ԽՍՀՄ մինստրների խորհրդի նախագահը, այլ կերպ ասած՝ էդ հսկա կայսրության վարչապետը։ Ազգային հերոսի կոչում է ստացել միայն էն բանի համար, որ իբր 88-ի երկրաշարժի ժամանակ լավ է կազմակերպել աղետի գոտու աշխատանքները։ Գուցե շատերը չկիսեն կարծիքս, բայց ԽՍՀՄ-ի այլազգի որեւէ գործիչ չպետք է արժանանա ՀՀ բարձրագույն կոչմանը, որովհետեւ ԽՍՀՄ գործիչների, առավել եւս՝ առաջին դեմքերի գլխավոր գործը եղել է պետությունների, ժողովուրդների ինքնիշխանութունը, անկախությունը թույլ չտալը։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Ռիժկովը բարձր պաշտոն է զբաղեցրել էն ժամանակահատվածում, երբ Հայաստանում թափ էր հավաքում ազատագրական շարժումը, իսկ թե ոնց էր ԽՍՀՄ ղեկավարությունը փորձում ճնշել այդ շարժումը, դպրոցական դասագրքերում էլ կարելի է գտնել։ Իսկ դուք ասում եք՝ Էռնեկյանին ազգային հերոս են տվել։ Լավ են արել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: