Քանիցս ասել եմ, որ տեսականորեն Րաֆֆի Հովհաննիսյանն ունի շարժումը փրկելու և ռացիոնալության հուն փոխադրելու շանս, որի դեպքում տևական աշխատանքի արդյունքում կստեղծվեն ռեալ հիմքեր Նոր Հայաստանի կերտման համար:

Բայց դա անելու համար կան պարտադիր կատարման ենթակա մի քանի հարցեր: Դրանք են՝

ա) Րաֆֆի Հովհաննիսյանը տուն է ուղարկում բոլոր կանանց և արգելում քաղաքականությունից խոսել սոցցանցերում և անգամ տանը,

բ) մնացյալ հետևորդներին հարցնում է, թե ո՞վ գիտի՝ ինչ է պետք անել: Բոլոր այն տղամարդկանց, ովքեր կպատասխանեն, թե գիտեն՝ ինչ է պետք անել, ուղարկում է տուն և արգելում է խոսել քաղաքականությունից սոցցանցերում և անգամ տանը:

գ) մնացյալ համակիրների հետ ջանում է գտնել հետևյալ հարցերի խորքային պատասխանները՝
1) ի՞նչ է իրականում կատարվում երկրում և ինչու՞
2) ո՞րն է արդյունավետ պետության տեսլականը, որը բխում է հայ ժողովրդի հոգեկերտվածքից (առողջ ժամանակվա):

Այդ հարցերի հիմնավոր պատասխաններն ունենալու դեպքում իրեն արդեն պարզ կլինի, թե ինչ է հարկավոր անել:

Հ.Գ. Սույն օժանդակությունը ընդդիմադիր շարժումներին ներկայացնում են չորրորդ անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել