Լա՛վ է, շատ լավ… Սկսենք սրանց էլ հերոսացնել, արդարացնել…
Տավուշցիներն անտառն ապօրինի հատելու համար են ճանապարհը փակում, գեղարքունիքցի ձկնագողերը, Խոսրովի և մյուս արգելոցների որսագողերը` նույնպես… Մնում է Արմավիրի «կանեփագործներն» էլ փակեն ճանապարհն, ու ամեն ինչ տեղը կընկնի…
Հետո կփակեն կաշառակերները, քցողները, ջեբգիրները, ապօրինի շինարարություն կատարողները, հարկերը թաքցնողներն, ու այդպես շարունակ… Դե նմաններին թվում է, որ գռփելով, գողանալով, թռցնելով, ապօրինությամբ, օրենք խախտելով երեխա պահելը տղամարդկություն է, հերոսություն և օրինական:
Իսկ հսկող, պայքարող, արգելող, օրինապահությամբ զբաղվող մարմինները ինչո՞ւ են թույլատրել, սովորեցրել, լռել, աչք փակել, օգտվել, օգնել… Նոր հիշեցի՞ք, որ անօրինական է, ապօրինի…
Եվ ի վերջո, հերիք եղավ, օրենքը պետք է գործի բոլոր օղակներում անխտիր, այլապես նման անտրամաբանական ու ապուշ իրավիճակներ միշտ էլ կլինեն… Չեք զգո՞ւմ, որ արդեն բավական է, ու խաղեր տալու ժամանակներն անցել են…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1112273822236601?notif_t=close_friend_activity¬if_id=1505888037279134
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել