Tert.am-ը գրում է.

Հայ և վրաց ժողովուրդներին միշտ հետաքրքրել է, թե ինչ է կատարվում հարևան երկրներում, որովհետև երկու ժողովուրդները կապված են և՛ անցյալով, և՛ ներկայով և՛ ապագայով, և միմյանց երկրներում առկա իրավիճակը կարևոր է:

Այս մասին այսօր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն՝ անդրադառնալով Վրաստանի տարածքային խնդիրներին:

«Այս տարվա օգոստոսին լրացավ ռուս-վրացական պատերազմի 9 տարին, և Վրաստանի երկու տարածքները՝ Աբխազիան և Ցխինվալն օկուպացված են Ռուսաստանի կողմից: Այդ տարածքներում առկա դե ֆակտո ինստիտուտներն ինտեգրված են ՌԴ-ի քաղաքական, տնտեսական, ռազմական և սոցիալական համակարգերին: Աբխազիայում ստեղծված է ՌԴ-ի հետ համատեղ զորախումբ, իսկ Ցխինվալ տարածաշրջանի անօրինական զորամասերն ինտեգրված են ՌԴ-ի Զինված ուժերին»,-ասաց դեսպանը:

Նա անդրադարձավ նաև Ցխինվալում անցկացված՝ նրա բնորոշմամբ՝ այսպես կոչված հանրաքվեին, որը նպատակաուղղված է եղել տարածաշրջանի վերանվանմանն Ալանիա. «Դրա նպատակն է տարածքը միավորել Ռուսաստանին: Ալանիան Հյուսիս-Օսեթիայի պատմական անունն է, և Ցխինվալի տարածաշրջանի՝ այս անունով վերանվանումն իրականում նպատակաուղղված է այս տարածաշրջանի միավորմանը ՌԴ-ի հետ: Ցխինվալի դե ֆակտո իշխանության ներկայացուցիչները դա չեն թաքցնում, ասում են, որ ցանկանում են միանալ ՌԴ-ի հետ»:

Սագանելիձեն տեղեկացրեց, որ տարածաշրջանը բավական միլիտարիզացվել է, ռուսական կողմը զինում է տարածքը, յուրաքանչյուր բնակավայրում 5000-ական ռուս զինվորներ են կանգնած՝ զինված ժամանակակից զինատեսակներով՝ զրահամեքենաներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել