Artsakhpress.am-ը գրում է.

Հայաստանը լիովին չի կարող առաջ շարժվել մինչեւ արցախյան հարցը չլուծվի:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ ներկայացրեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գործիչ Աննա Էշուն:

«Մենք ընդգծել ենք, որ Մինսկի խմբի առաքելությունը պետք է առաջ շարժվի: Մենք հավատում ենք, որ դա շատ կարեւոր է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար: Դա այսօր Հայաստանում ապրող յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է»,-ընդգծեց նա:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան  է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել