Panorama.am-ը գրում է.
«Մի բան կարող եմ ասել, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին, երբեք նորմալ հարաբերություններ չի ուզում զարգացնել Հայաստանի հետ: Եթե որևէ մի բան պետք է տրվի, պետք է զգույշ լինել, մարդիկ ուզում են Ղարաբաղը գրավել ու դա չեն էլ թաքցնել: Եթե մի բան տրվելու է, դրա դիմաց պետք է անմիջապես ստանալ ինչ-որ բան։ Եթե Ադրբեջանին ինչ-որ բան տրվելու է, ապա դրա դիմաց պետք է ստանալ կարգավիճակ, որն անկախ կլինի Բաքվից, դրանից հետո կարելի է խոսել, ինչ-որ բաներ տալու մասին, եթե անվտանգությունն ապահովված լինի»,- այս մասին այսօր ասաց Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն՝ անդրադառնալով նախօրեին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ԱԳ նախարար Նալբանդյանի հայտարարությանը:
Նավասարդյանը նշեց, որ առջևում շատ կարևոր իրադրություն է, որը կարող է կտրուկ կերպով իրավիճակը փոխել տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում:
«Ամսի 25-ին Իրաքի քրդերը հայտարարել են անկախության հանրաքվե: Ես անկախություն բառին մի փոքր վերապահումով կմոտենայի, քանի որ նրանք 92 թվականին արդեն դե ֆակտո դարձել էին անկախ, բայց դե յուրե չունեն դրա ստատուս քվոն: Հիմա հայտարարում են, որ պետք է դուրս գան Իրաքի կազմից և դառնան միջազգային իրավունքի սուբյեկտ»,-նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



