ԱՄՆ սենատը հավանություն է տվել երկրի պաշտպանական բյուջեի 2018 թվականի նախագծին, որում նախատեսված է 500 մլն դոլարի հատկացում Ուկրաինային անվտանգության ու պաշտպանության ոլորտում աջակցելուն։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր թվիթերյան էջում։

Պետության ղեկավարի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծն արտոնում է Ուկրաինային պաշտպանական բնույթի մահաբեր սպառազինության տրամադրում։

Առաջին անգամ օրենսդրական մակարդակով առաջարկվում է Ուկրաինային մատակարարել հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ միջոցներ, ռազմածովային ականազերծման միջոցներ, առափնյա պահպանության նավեր, ասվում է Պորոշենկոյի հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել