Իմ սիրելի երբեմնի բնապահպանների համար.

1. Ուրախ եմ, որ նախկինում «քաղաքականությունից» ու «կուսակցականությունից» խուսափող (բայց ոչ երբեք կուսակցությունների քաղաքական աջակցությունը մերժո՞ղ) բնապահպանական պայքարը հանկարծակի եւ հատկապես նախագահական ընտրություններից հետո տրանսֆորմացվեց քաղաքականի, իհարկե «քաղաքացիական» սոուսի տակ, ու մոռանալով, որ Ազատության հրապարակում հավաքվածները գերազանցապես քաղաքացի են ու կազմում են անկուսակցական մեծամասնություն... Ուղղակի իրազեկեմ, որ շարժմանը տրվող գնահատականներն էլ քաղաքական են, բայց ոչ քաղաքացիական... Չեմ կարծում, եւ դա այդպես է քաղքագիտորեն, թե իշխանափոխություն իրականացնելու գործընթացին տրվող գնահատականը եւ այդ պայքարը «ստանձնելու» հավակնությունը քաղաքացիական է... 

2. Այն, որ մինչեւ փետրվարի 18-ն էլ հարգելի մարդիկ այլ «տիրույթում» էին գործում (շատերը Անդրիաս Ղուկասյանի հետ եւ առաջնորդությամբ)՝ միանգամայն այլ կոչերով եւ հասարակությանն ուղղված ուղերձներով, շատ հաճախ նույն Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձներին հակառակ, վավերագրված փաստ է, եւ միաժամանակ իրավունք՝ թե այդ ժամանակ, թե ապրիլի 9-ից հետո լինել սեփական «տիրույթում» ու «գծի» մեջ եւ «անառաջնորդ»: Հիշեցնեմ, որ նախորդ հանրահավաքներից մեկում նույն Րաֆֆի Հովհաննիսյանն էր կոչ անում «դեմոնստրատիվ» վարքագծով հրապարակ մտած խմբին միանալ բոլոր քաղաքացիներին: 

3. Զարմանում եմ, որ եթե հարգելի Եղիան ու այլք առաջնորդ չեն ճանաչել, չեն հավատացել ոչ մեկին, ի՞նչ էին անում այս ամբողջ ընթացքում հարթակից ներքեւ ու վերեւ, եթե չեն հավատացել «Բարեւի հեղափոխությանը» եւ չեն հասկանում «Բարեւի» քաղաքացիականը պայմանագիրը, որը քաղաքացու ու Րաֆֆու, եւ ընդհանրապես, բոլորիս միջեւ կնքվել է մինչեւ փետրվարի 18-ը, երբ նրանք միանգամայն այլ քաղաքականացված քաղաքացիական հոսանքում էին՝ ընտրությունները մերժելու հուսանքում: 

4. Ուրախ կլինեմ, եթե թեկուզ այդ խմբի ներսում հավատան իրենց «հարթակին», որովհետեւ ամեն մի խումբ ունի հարթակ, անկախ նրա վրա քանի մարդ է կանգնում: Դա լիդերության ինստիտուտի տեսակն է՝ անհատական, թե խմբային, եւ որտեղ կա մարդկանց ամենափոքր խումբը, այնտեղ կա իշխանության ու լիդերության խնդիր. քաղաքագիտության այբուբենային ճշմարտությունն է դա:

5. Քաղաքացիական շարժումը չի նշանակում ինքնագլուխ եւ անարխիական վիճակ, կամ չի նշանակում բոլորին պարտադրել սեփական կամքը: Հուսամ՝ դա այդ խմբի յուրաքանչյուր անդամ ինքն է իր կաշվի վրա զգացել ու դեռ կզգա՝ հասկանալով, որ հսկա քաղաքացիական շարժումը պահանջում է միասնականություն, այլ ոչ թե քաոս: 

Անկեղծորեն՝ բարի եթե «անառաջնորդ» խմբին:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել