Թուրքերը մտավախություն ունեին, որ Օսմանյան կայսրության հիմնադիր Օսմանի պապ Սուլեյման շահի դամբարանը, որը գտնվում էր Սիրիայի տարածքում, 2015 թ. սկզբում քուրդ-իսլամական բախումների ժամանակ կարող էր ընկնել իսլամականների կամ քրդերի ձեռքը, որոնք հայտնի չէ, թե ինչպես կվարվեին դամբարանի հետ: 2015 թ. փետրվարի 22-ի վաղ առավոտյան թուրքական հատուկ նշանակության ուժերը քրդաբնակ Քոբանիից մուտք գործեցին Սիրիա (հետաքրքիր փաստ. համագործակցեցին քրդական PYD-ի հետ, որը Թուրքիան ահաբեկչական կառույց է համարում), էվակուացրին դամբարանում եղած թուրք զինվորներին, պայթեցրին դամբարանը, իսկ Սուլեյման շահի մնացորդները տեղափոխեցին Սիրիայի այլ հատված, Թուրքիայի սահմանին մոտ (200 մետր սահմանից հեռու) և այստեղ թուրքական դրոշի և պահակախմբի ներքո թաղեցին:
Սուլեյմանի դամբարանի նախկին տեղն Անկարան հայտարարում էր Թուրքիայի տարածք: Այն, ինչ տեղի է ունենում դամբարանի տարածքում այսօր, ոնց որ այդքան էլ չի հետաքրքրում թուրքերին. հիմա այն արոտավայրի է վերածվել: