Tert.am-ը գրում է.
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, հիմա մենք ինքներս ենք դա ասում, սակայն ԼՂ-ն նաև ճանաչված պետք է լինի աշխարհի կողմից: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ եթե Ադրբեջանը փորձի կրկնել ապրիլյան դեպքերը, ապա կստանա շատ խիստ պատասխան: Հողերը հանձնելու վերաբերյալ հարցին նախարարը պատասխանեց. «Մի՛ կարծեք՝ մենք միամիտ ենք, դուք չէ, և կարող ենք հավատալ և հանձնել»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զենքի գնմանը, Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Փող ունեն, գնում են։ Այսօր զենքի շուկան այնպիսի դաժան շուկա է, որ զենք վաճառողները պայքարում են իրենց միջև, թե ում գտնեն, որ իրենցից զենք առնեն: Իսկ Ադրբեջանը փող ունի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



