Newmag.am-ը գրում է.

Ո՞վքեր են նրանք, որ միշտ կադրից դուրս են, բայց շատ դեպքերում` ավելի մեծ եկամուտ ունեն տրանսֆերներից, քան գործարքում ներգրավված մյուս մարդիկ: newmag-ը կազմել է ֆուտբոլային գործակալների թոփ հնգյակը:

Այս մարդիկ 24/7 աշխատում են ֆուտբոլային խոհանոցում, անընդհատ թռչում են երկրից երկիր, հեռախոսով ու ռեալ շփումների մեջ են: Բանակցություններ, գործարքներ, հաշվարկներ, թվեր և վերջապես գին: Նրանք ՖԻՖԱ-ի կողմից լիազորված այն անձիք են, որոնք իրավասու են զբաղվել տրանսֆերային գործարքներով, պայմանագրերով ու տեղափոխություններին վերաբերող ցանկացած դետալներով:

1. Մինո Ռայոլա – տրանսֆերներից ունեցած ամենամեծ եկամուտը` 20 մլն եվրոՄինո Ռայոլան ֆուտբոլային աշխարհում հայտնի է որպես bad boy-ի («վատ տղաների») գործակալ: Նա այնպիսի խարիզմատիկ ու սառնասիրտ ֆուտբոլիստների գործակալն է, ինչպիսիք են, օրինակ` Մարիո Բալոտելին եւ Զլատան Իբրահիմովիչը: Այս ամառ նա կատարեց իր կարիերայի սուպերգործարքը` Պոլ Պոգբային վերադարձրեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Այդ գործարքից նա ստացավ 20 մլն եվրո: Ռայոլայի հետ է աշխատում նաև Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից նա ստացավ 8 մլն եվրո:

Ովքե՞ր են նրա հաճախորդները: Պոլ Պոգբա, Հենրիխ Մխիթարյան, Զլատան Իբրահիմովիչ, Բլեյս Մատիուդի, Մաքսվել, Ռոմելու Լուկակու, Մարիո Բալոտելի

2. Խոսե Օտին – 21 մլն եվրո

Հիմնականում նա աշխատում է իսպանացի ֆուտբոլիստների հետ: Վերջին տասնամյակում Օտինը շեշտը դրել է իսպանացի ֆուտբոլիստներին Անգլիայի Պրեմիեր լիգա տանելու վրա: Նրա վերջին խոշոր գործարքը Պեդրո Ռոդրիգեսի` Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելն էր:

Ովքե՞ր են նրա հաճախորդները: Վիտոլո, Ֆերնանդո Տորես, Խավի Մարտինես, Խեսուս Նավաս, Պեդրո, Ռաւոլ Գարիս, Նաչո Մոնրեալ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել