Panorama.am-ը գրում է.

Ժամանակն է, որ Սփյուռքի կողմից ավելի մեծ շեշտադրում կատարվի բոլոր այն հարցերի վրա, որոնք վերաբերում են Արցախին: Այսօր՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Նրա համոզմամբ, Սփյուռքը, շարունակելով Ցեղասպանության ճանաչման ոլորտում ավանդական դարձած աշխատանքը, միաժամանակ շատ ավելի մեծ շեշտադրում պետք է դնի Արցախյան հարցի վրա, ընդ որում, դա վերաբերում է և տնտեսական, և քաղաքական, և Արցախի ճանաչման ոլորտներին:

«Գիտեք, իրար հակադրելը անընդունելի է: Չի կարելի ասել՝ առաջնայինը ոչ թե Ցեղասպանության ճանաչումն է, այլ Արցախյան հարցի կարգավորումը: Չի կարելի հակադրել, ոչ: Ընդհանուր առմամբ, այսօր Հայաստանը կամա-ակամա դարձել է ինչ-որ չափով առաջամարտիկ՝  ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Դա պետք է շարունակվի և առանց հակադրելու միաժամանակ շատ ավելի լուրջ շեշտադրումով պետք է առաջ մղվեն այն բոլոր հարցերը, որոնք կապված են Արցախի Հանրապետության հետ»,- ասաց պաշտոնյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել