Իրաքի Գերագույն դաշնային դատարանը երկուշաբթի վճիռ է կայացրել Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեի անցկացումը դադարեցնելու մասին։ Այս մասին ասվում է դատարանի մամլո ծառայության հաղորդագրությունում, փոխանցում է RIA Novosti-ն։

Իրաքում քրդական ինքնավարության ղեկավարությունը միակողմանիորեն նշանակել է անկախության հանրաքվեն սեպտեմբերի 25-ին՝ առաջացնելով Բաղդադի քննադատությունը։ Ավելի վաղ որոշմանը դեմ էր քվեարկել իրաքյան խորհրդարանը։

«Դատարանը վճիռ է կայացրել հանրաքվեի անցկացումը կանգնեցնելու մասին, որը նշանակված է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին՝ համաձայն Քրդստանի տարածաշրջանի նախագահի հրամանի»,-ասվում է դաարանի մամլո ծառայության հայտարարությունում։

Հանրաքվեի անցկացման բարձրագույն հանձնաժողովը երեկ մերժել էր հանրաքվեին որպես այլընտրանք արևմտյան երկրների առաջարկը՝ հայտարարելով, որ հանրաքվեն կանցկացվի նշված ժամկետում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել