Armenpress.am-ը գրում է.
Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը համոզված է, որ վաղ թե ուշ Արցախը կվերադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղան:
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանկաներում «Արտաքին քաղաքականության օրակարգ» թեմատիկ քննարկման ընթացքում Կարեն Միրզոյանը վսատահություն հայտնեց, որ Արցախի լիարժեք վերադարձը բանակցային սեղան նոր լիցք կհաղորդի բանակցային գործընթացին:
«Այս տեսակետը կիսում են թե Հայաստանում, թե միջազգային կառույցներն ու միջնորդները: Միակ խոչընդոտողն Ադրբեջանն է իր ապակառուցողական քաղաքականությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Միրզոյանը:
Նա հավելեց, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախը դուրս մնա բանակցային գործընթացից: «Նրանք շատ լավ են հասկանում, որ Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցություններին հօդս կցնդեցնի այն ստահոդ մտքերը, որ նրանք տարիներ շարունակ հնչեցրել են»,- ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը: