Pastinfo.am-ը գրում է.

Ֆալուն քաղաքում Ձախ կուսակցության բաժանմունքի ղեկավար Պատրիկ Լիլյեգլոդին բռնաբարել են նրա համոզմունքների համար: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Տղամարդը պատմել է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել դեռևս մի քանի ամիս առաջ, սակայն միայն վերջերս է որոշել պատմել այդ մասին, քանի որ հարձակումը քաղաքական շարժառիթ է ունեցել: Ըստ քաղաքական գործչի, իրեն դաժան ծեծի են ենթարկել և բռնաբարել՝ դանակով սպառնալով:

«Նրանք ասում էին, որ իմ նմաններին դա պետք է դուր գա և ինձ դավաճան են անվանել»,- պատմել է Լիլյեգլոդը:

Այժմ տեղական ոստիկանները պարզում են պատահարի բոլոր հանգամանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել