Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ Բուլղարիայի ռազմաօդային ուժերը կարող են առանց ավիացիայի մնալ: Նրա մամլո ծառայության հաղորդմամբ՝ խորհրդարանական հանձնաժողովը որոշել է երկրի ռազմաօդային ուժերի կարիքների համար ինքնաթիռի տիպի ընտրության նոր մրցույթ անցկացնել:
«Լոբբիստները հասան իրենց ուզածին, և մրցույթը վերադառնում է իր սկզբին, ինչը սպառնում է վերջնականապես վայր իջեցնել մեր օդուժը, որը 100 տարվա պատմություն ունի»,- ասել է Ռադևը:
2015 թ. մայիսին Բուլղարիայի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովը հաստատել է երկրի զինված ուժերի արդիականացման ծրագրերը, մասնավորապես նոր մարտական ինքնաթիռներ գնելու գաղափարը: Հիմա այդ տենդերը ևս մեկ անգամ պետք կլինի անցկացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել