Tert.am-ը գրում է.

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նյու-Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին սպասվող հանդիպումից որևէ  ակնկալիք չունի:

«Բացի այն, որ համարում եմ, որ բոլոր հնարավորությունները պետք է  օգտագործել: Հուսանք  քննարկման թեման լինելու է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բանակցությունները կյանքի կոչելու հերթական նախաձեռնությունը համանախագահների կողմից»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ ԱՄՆ համանախագահը նոր է, և ժամանակ կպահանջվի ծանոթության, ընտելանալու համար:

Թևան Պողոսյանի խոսքով՝ ՀՀ-ի անելիքները պետք է պայմանավորված չլինեն համանախագահների գործողություններով: «Մենք պետք է զարկ տանք մեր գիտությանը, հզորությանը, բանակին, ամեն գործողություն անելիս միշտ գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել և մենք ենք միակ տերը, որ պետք է ապահովենք մեր խաղաղությունը, երկրի անձեռնմխելիությունը մեր սահմանների»,-ասաց նա:

Թևան Պողոսյանի խոսով՝ բլոգեր Լապշինի գրառումները ևս դրա մասին էին խոսում, երբ նրան «ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների համար արտահանձնվեց որպես նվեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել