«Այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Քաթար և Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել է ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8 տոկոսով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից armtimes.com-ին տրամադրեցին հուլիս և օգոստոս ամիսներին խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արտահանման թվերը: Պարզվում է, որ այս երկու ամսվա ընթացքում Հայաստանից արտահանվել է 1131 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի և 8600 հատ էլ՝ մանր եղջերավոր կենդանի:
Նշեք, որ Հայաստանի գործարարներից ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետաքրքրությունների մեջ է Իրաքի հետ առևտրաշրջանառության զարգացումը: Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տարատեսակ ապրանքներ են արտահանում Իրաք:
Քաթարի հետ առևտրային հարաբերությունների զարգացումը կարելի է կապել Քաթարի նկատմամբ ամռանը պատժամիջոցների կիրառման հետ: Քաթարի հետ մի շարք երկրներ խզեցին դիվանագիտական հարաբերություններն այն բանի համար, որ վերջինս աջակցել է ահաբեկիչներին:
Քաթարը, իհարկե, չէր ընդունում մեղադրանքը: Բացի քաղաքական ճգնաժամից, Քաթարը նաև հումանիտար ճգնաժամում հայտնվեց: Ենթադրվում է, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված Քաթարի հետ նման առևտրաշրջանառություն ունենալը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել