Newmag.am-ը գրում է. 

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկն ու ավագ մասնագետ Ջեֆ Վիլյամսը ներկայացրեցին iPhone 8 և iPhone 10 նոր հեռախոսներն ու Apple Watch 3 ժամացույցը, որոնք ունեն նոր հնարավորություններ:

iPhone 10 սմարթֆոնը չունի հome կոճակ, փոխարենը Face ID հավելվածի շնորհիվ ճանաչում է հեռախոսի տիրոջը դեմքի միջոցով: Հենց այս նորությունն է, որ արդեն դարձել է տարակարծությունների պատճառ: Շատերը թերհավատորեն են վերաբերում սմարթֆոնի ապահովածությանը: Wired–ը գրում է, որ կենսաչափական վավերացման վրա գործող այս տեխնիկական նորությունը այդքան էլ ապահով չէ, այն շատ արագ «կկոտրեն»:

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հակերների համար ավելի դյուրին է դարձել բացել «ամենափակ կողպեքը», այդ թվում և օգտատիրոջ դեմքի միջոցով. բավական էր օգտագործել մարդու նկարը (իսկ մենք ֆոտոներն ու վիդեոները տեղադրում ենք սոցցանցերում, այնպես որ դժվար չէ ֆիքսել որևէ մեկի դեմքը): Apple-ը վստահեցնում է, որ իր FaceID-ն կոտրել չի ստացվի: Նոր iPhone-ն օգտագործում է TrueDepth ինֆրակարմիր համակարգը, որի շնորհիվ պրոյեկտվում է պատկերի ցանցը՝ 30 000 անտեսանելի կետերով ու մտապահվում եռաչափ մոդելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել