Առաջին մարդը Երկիր մոլորակի վրա հայտնվել է շուրջ 2,6 մլն տարի առաջ և կրում է «homo habilis» անվանումը: Համարվում է, որ նա առաջացել է ավտրալոպիտեկի առավել հին տեսակից էվոլյուցիոն զարգացման հետևանքով: Եվ եթե ավստրալոպիտեկները, ըստ երևույթին, եղել են երկու ոտքերի վրա քայլող կապիկներ, ապա homo habilis-ները մարմնի հստակ կառուցվածք ունեին, որն առավել նման էր ժամանակակից մարդու մարմնին, ինչպես նաև ինտելեկտուալ որոշ աստիճանի էին տիրապետում: Հենց սա է համարվում ժամանակակից մարդկանց նախահայրը:

Homo habilis-ի նախնադարյան տեսակի առաջին մնացորդները հայտնաբերվել են 1960 թ. Տանզանիայի Օլդուվայ կիրճում: Ամբողջ գիտական աշխարհը ցնցվել էր հոմինիդի նոր տեսակի կմախքի հայտնաբերումից: Նմանատիպ ոսկորների փնտրտուքներ սկսվեցին ողջ աշխարհում, և որոշ ժամանակ անց գիտնականները բավական չափով նմուշներ հավաքեցին, որոնք հաստատեցին, որ հենց այս տեսակի գոյության ժամանակահատվածում է մարդանման արարածների էվոլյուցիայի շրջադարձային պահը եղել: Արտաքինում աչքի էին ընկնում ոչ թե իրարից առանձին, այլ ոտքի՝ իրար գրեթե միացած մատները, լայն ազդոսկրը, կլոր ու խոշոր գանգը: Մարդու մնացորդների կողքին հաճախ հայտնաբերում էին նաև պարզունակ աշխատանքային գործիքների հետքեր, որոնք, ամենայն հավանականությամբ, մահացածն օգտագործել է կյանքի ընթացքում: Այս պեղումներից ելնելով էլ ենթադրում են, որ homo habilis տեսակի մարդը Երկրի վրա սկսել է ապրել 2.6 մլն տարի առաջվանից:

Սակայն homo habilis-ը մարդկային ծնունդ է համարվում միայն գիտական հետազոտություններում ու հնագիտական քարտեզներում: Ժամանակակից մարդը դժվար թե կարճահասակ (1.2 մ հասակ), մազոտ ու հազիվ ինչ-որ ձայներ արձակող հոմինիդին տա «մարդ» պատվավոր կոչումը:

Ժամանակակից մարդը՝ homo sapience-ը, Երկրի վրա է հայտնվել շուրջ մ.թ.ա. 130 000 տարի առաջ՝ ուղղաքայլ մարդու էվոլյուցիայից: Ներկայիս դրությամբ homo sapience-ի հնագույն մնացորդներն ունեն 140 000 ± 20 000 տարվա պատմություն և գտնվել են Հարավային Աֆրիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել