Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր  ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայի Խորհրդի հետ Մեծ Բրիտանիայի օժանդակությամբ իրականացվող ծրագրին, որի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին:

Նատալյա Վուտովան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին և ԵԽ երևանյան գրասենյակը շարունակելու է աշխատանքները ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել