Մերլին Մոնրոն սեքս սիմվոլ էր, աստվածուհի, գեղեցկության օրինակ։ Առաջին հերթին հենց նրա գեղեցկությունն էր, որ նրան հանեց թշվառ ու անհայտ կյանքից։
Մոնրոյի մանկությունն անցել է մանկատներում, իսկ 16 տարեկանում ամուսնացել է։ Նա աշխատում էր ավիացիոն գործարանում, երբ ռազմական լուսանկարիչ Դեյվիդ Քոնովերը նկատեց նրան։ Լուսանկարիչը գործարան էր եկել՝ նկարելու կին աշխատողներին, որպեսզի բարձրացներ պատերազմի ժամանակի բարոյախոսությունը։ Քոնովերը հիացած էր Մոնրոյի տեսքով, ու դա նպաստեց նրան, որ շուտով Մոնրոն, ով դեռ հայտնի էր որպես Նորմա Ջեն Մորթենսոն, մոդելի հաջողակ կարիերա սկսեց։

Մոնրոյի գրավիչ լուսանկարները բերեցին նրան, որ նա ֆիլմերում բազմաթիվ փոքր դերեր ստացավ, իսկ հետո դա իր հերթին բերեց ավելի մեծ դերեր ավելի հայտնի ֆիլմերում, ու Մոնրոն ինքն էլ չիմացավ՝ ինչպես դարձավ հայտնի կինոաստղ։
Սակայն, ցավոք, նրան միշտ ընդունել են որպես «հիմար շիկահեր»։ Դա, իհարկե, կապված էր նրա կերտած դերերի հետ։ Մոնրոն վշտացած էր. նա ուզում էր ավելի լուրջ դերեր կերտել ավելի լուրջ ֆիլմերում, մինչդեռ ոչ մեկը հիմար շիկահեր աղջկան լուրջ չէր վերաբերվում։

Քանի որ Մոնրոյի գեղեցկությունն էր նրան կինոաստղ դարձրել, նա սարսափում էր այն մտքից, որ կարող է կորցնել իր լավ տեսքը։
Ռեժիսորներին ամենից շատ նյարդայնացնում էր այն, որ Մոնրոն ժամեր էր անցկացնում հանդերձարանում՝ դիմահարդարման ու սանրվածքի վրա։ Նրա արտաքինի մեջ ամեն բան, ամեն մանրուք պետք է կատարյալ լիներ։
Այս լուսանկարներում Մոնրոն այնպիսին է, ինչպիսին քչերն են նրան տեսել։


Մոնրոն ամուսնու՝ Ջո ԴիՄագգիոյի հետ, 1961 թվականին։




Մերլինը չի կարողանում զսպել արցունքները, երբ հանդիպում է լրագրողներին այն քոթեջի դիմաց, որտեղ անցկացնում էր մեղրամիսը ամուսնու՝ Ջո ԴիՄագգիոյի հետ։
Նյու Յորքի ռեստորաններից մեկում. 1955 թվական



Երկար նկարահանումից հետո տուն վերադառնալիս։

The Misfits ֆիլմի նկարահանման հրապարակում։


Մերլին Մոնրոն լացում է Ջո ԴիՄագգիոյից բաժանվելուց հետո. 1954 թ.
Պապարացիներն արդեն հոգնեցրել են Մոնրոյին, ու նրա ամուսինը՝ դրամատուրգ Արթուր Միլլերը, հեռու է քշում նրանց։


Մոնրոյին ծիծաղելի է թվում այն, թե ինչպես է ամուսինը՝ Ջո ԴիՄագգիոն, լեզու ցույց տալիս պապարացցիներին։

Մոնրոն ամուսնու՝ Արթուր Միլլերի հետ։




Մոնրոն ու Միլլերը
Մոնրոն կանգնած է Էլիզաբեթ Արդենի սրահի առջև. Նյու Յորք, 1955 թ.



