Tert.am-ը գրում է.
Բնական է, որ նոր է ամեն ինչ իր հունի մեջ մտնելու, վաղ է եզրակացություն անել, թե անորակ Ազգային ժողով է: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին՝ համաձա՞յն է, որ այս խորհրդարանը որակապես զիջում է նախորդին, քանի որ ամբողջ քառօրյայի ժամանակ ոչ մի թեժ քննարկում չեղավ: Սակայն պատգամավորը կարծում է, ավելին՝ խոստանում է, որ առաջիկայում դեռևս թեժ քննարկումներ կլինեն:
«Հիմա մի քիչ անցումային, սպասողական մարտավարություն են շատերը վարում, քանի որ գիտեն, որ էական փոփոխություններ և գործիքներ, որ խորհրդարանն իր տեղում լինի, կլինեն եկող տարվանից: Բոլորը սպասում են, թե վերջնական ինչպիսի դասավորումներ ու գործընթացներ կլինեն: Ինտենսիվ ելույթներ ամբիոնից չեն եղել, դա կախված է եղել նաև նրանից, թե ինչ օրինագիծ են քննարկում, սակայն մենք կոալիցիայում ենք, կարող ենք մեր տեսակետը նաև նախապես արտահայտել հարցերի շուրջ»,-ասաց Ռուստամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



