«Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խիստ զարմացած էր Ալավերդիում հայտնի հեղինակություն Վահագն Աբգարյանի մասնակցությամբ երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած կրակահերթից։
«Ես չեմ լսել, Երևանում Ալավերդցու են կրակե՞լ, թե՞ ալավերդցիք են իրար վրա կրակել, չեմ հասկանում, ես այդ դեպքի մասին իմացել եմ, բայց չգիտեմ՝ նրանք Ալավերդիի՞ց են, ես հյուրեր ունեմ, նոր եմ նրանց ճանապարհել, ես տեղյակ չեմ»,-«Առավոտ»-ի հետ զրույցում այսպիսի հակասական ու անհասկանալի պատասխան է տվել Նալբանդյանը՝ պնդելով, որ երբ տեղեկանա դեպքի մանրամասներին, ինքն անպայման կխոսի այս թեմայով։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ երեկվա կրակահերթից վիրավորված Վահագն Աբգարյանի նկատմամբ երկու տարի առաջ էլ էր Լոռու մարզում մահափորձ եղել, մարզպետը չմտաբերեց նման դեպք. «Համբերեք, հյուրերիս ճանապարհել եմ, հիմա փորձեմ հասկանալ՝ ինչը որտեղ է կայանում, նոր հասկանամ ու մի բան պատասխանեմ։ Լսել եմ, որ դեպք եղել է, բայց հիմա ինչի պետք է Ալավերդուց գային Երևանի կենտրոն, բան եք ասում, որ իմ ուղեղում չի տեղավորվում։ Եթե իմ իմացած Վահագն Աբգարյանն է, Ալավերդին փոքր քաղաք է, ճանաչում եմ։ Վերջին շրջանում իրեն չեմ էլ տեսել, ոչ իրեն, ոչ էլ թիկնազորը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել