ԱՄՆ ԶՈւ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Դեյվ Բենեմը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արձակված միջին հեռահարության բալիստիկ հրթիռը սպառնալիք չի ներկայացրել Հյուսիսային Ամերիկայի և Գուամ կղզու համար։ Այս մասին հայտնում է Sand Hills Express-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը գրանցել է Հյուսիսային Կորեայից հրթիռի արձակումն ու հետևել դրան։
Հարավային Կորեայի բանակի տվյալներով՝ հրթիռը թռել է 3700 կմ և հասել 770 կմ բարձրության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



