Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրի, որտեղ ներկա է գտնվել «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցված «Աղավնի» արհեստի կենտրոնի և բարերար Հովհաննես Օյունջյանի կիսանդրու բացման արարողություններին: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Կենտրոնը սարքավորումներով հագեցվելուց հետո իր դռները կբացի հաջորդ ուսումնական տարվանից: Նյույորքաբնակ բժիշկ Հովհաննես Օյունջյանը 1988 թվականից հետո հիմնել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը, որն անցած 20 տարիների ընթացքում Գյումրիում կատարել է 7 մլն դոլարի ներդրում. 2000 թ. հիմնանորոգումից հետո բացվել է «Օյունջյան» թիվ 21 դպրոցը, 2014-ին` «Վարդուհի» արվեստի դպրոցը: Վարչապետ Կարապետյանը բարձր է գնահատել Հովհաննես Օյունջյանի ծրագրերը Գյումրիում և շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվող Ռուսթավելի փողոցի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել