Aysor.am-ը գրում է.

Հայաստանի քաղաքացիները պետք է որոշեն, թե ինչն է լավ իրենց երկրի համար, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի մասին։

«Այս երկրում ես ներկայացնում եմ Եվրամիությունը, հետևաբար, իմ հիմնական պատասխանատվությունն է հոգ տանել մեր հարաբերությունների և մեր համագործակցության մասին: Շատ ուրախ եմ, որ մոտենում ենք այն պահին, որ պիտի ստորագրենք համաձայնագիր Հայաստանի ու Եվրամիության միջև», - նշեց նա։

Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ համաձայնագիրը լիովին համադրելի է այն հանձնառությունների և պարտավորությունների հետ, որոնք Հայաստանը կարող է ունենալ իր այլ գործողությունների արդյունքներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել